Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 15-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.11.29/29(632) Հոդ.224
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.10.2018
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հոկտեմբերի 2018 թ.

թիվ 15-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՇՎԱՌՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 23.11.23 թիվ 39-Ն)

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Առևտրի օբյեկտների մասին» Ձև 1-հաշվառում (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

(1-ին կետը փոփ. 23.11.23 թիվ 39-Ն)

2. Հաստատել «Առևտրի օբյեկտների մասին» Ձև 1-հաշվառում (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 23.11.23 թիվ 39-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2017 թվականի հուլիսի 14-ի ««Ընդհանուր տեղեկություններ առևտրի օբյեկտների մասին» Ձև 1-հաշվառում (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հուլիսի 4-ի թիվ 27-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 14-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 15-Ն որոշման

 

 

Ներմուծեք նկարագրությունը_23098

 

Բաժին 1.Առևտրի օբյեկտների մասին

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Գործող օբյեկտներ

 

քանակը

(միավոր)

առևտրական մակերեսը

(քառ.մ)

Ա

Բ

1

2

Ընդամենը, (115, 120, 125, 130, 135, 140,145 տողերի գումարը), այդ թվում`

110

   

Խանութներ, ընդամենը (115.1, 115.2, 115.3 տողերի գումարը), այդ թվում`

115

   

պարենային

115.1

   

ոչ պարենային

115.2

   

ոչ մասնագիտացված

115.3

   

 Կրպակներ

120

   

Շարժիչային վառելիքի մանրածախ առևտրի օբյեկտներ, ընդամենը (125.1, 125.2 տողերի գումարը), այդ թվում`

125

   

բենզալցման կայաններ

125.1

   

գազալցման կայաններ

125.2

   

 Առևտրի կենտրոններ

130

   

 Սպառողական ապրանքների շուկաներ

135

   

 Տոնավաճառներ

140

   

 Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ

145

   

Ղեկավար

__________________

 

__________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)`

__________________

 

__________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

 

   

«_ »____________ 20___թ.

(հավելվածը խմբ. 23.11.23 թիվ 39-Ն)

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 15-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

 «ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՇՎԱՌՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ)

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

(վերնագիրը խմբ. 23.11.23 թիվ 39-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Առևտրի օբյեկտների մասին» Ձև 1-հաշվառում (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են մարզպետարանները և համայնքապետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում` առանձին եռամսյակների համար (ոչ աճողական):

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

5. Հաշվետվությունը ներառում է տվյալներ առևտրի օբյեկտների հետևյալ հիմնական տեսակների վերաբերյալ.

1) խանութներ (պարենային, ոչ պարենային, ոչ մասնագիտացված),

2) կրպակներ,

3) շարժիչային վառելիքի մանրածախ առևտրի օբյեկտներ (հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետեր),

4) առևտրի կենտրոններ,

5) սպառողական ապրանքների շուկաներ,

6) տոնավաճառներ,

7) գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ,

8) մեծածախ առևտրի օբյեկտներ:

6. Սույն հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) խանութ` առևտրական գործունեության իրականացման համար նախատեսված` հատուկ սարքավորված շենք, շինություն կամ դրա մաս, որն ունի առևտրական դահլիճ, ինչպես նաև գնորդների սպասարկման համար առևտրական դահլիճ ունեցող տաղավարներ,

2) կրպակ` առևտրական գործունեության իրականացման համար նախատեսված շինություն, որը չունի առևտրական դահլիճ,

3) շարժիչային վառելիքի մանրածախ առևտրի օբյեկտ` հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետ` օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված վայրերում քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան կառուցված` հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտական (ստացիոնար) կայան,

4) առևտրի կենտրոն` առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` մեկ ամբողջական շենքում կամ իրար հետ մշտական (ստացիոնար) անցուղիներով կապված շենքային համալիրում տեղաբաշխված առևտրի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համախումբ, որտեղ նախատեսված են նաև այլ ծառայությունների համար տարածքներ,

5) առևտրական տարածք՝ խանութների համար առևտրական դահլիճի (ներառյալ ապրանքների ցուցադրման և վաճառքի համար նախատեսված առևտրական սարքավորումների և գույքի զբաղեցրած) մակերեսը, իսկ կրպակների համար` ամբողջ մակերեսը,

6) սպառողական ապրանքների շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների առուվաճառք,

7) տոնավաճառ (վերնիսաժ)` հատկացված վայրում շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին կազմակերպվող շուկայական միջոցառում, որտեղ առուվաճառքն իրականացնում են իրավաբանական և ֆիզիկական անձինք,

8) գյուղատնտեսական արտադրանքի շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է կենդանական ծագում ունեցող մթերքի, բույսերի, բուսական արտադրանքի (այսուհետ` գյուղատնտեսական արտադրանք) և սննդամթերքի առուվաճառք:

 

3. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Բաժին 1-ի՝

1) սյունակ 1-ում լրացվում է գործող օբյեկտների քանակը,

2) սյունակ 2-ում լրացվում է գործող օբյեկտների զբաղեցրած առևտրական մակերեսը:

(հավելվածը խմբ. 23.11.23 թիվ 39-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.11.2023, թիվ 39-Ն 29.11.2023, թիվ 15-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան