Գլխավոր տեղեկություն
Համար
N 35-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.09.20-2021.10.03 Պաշտոնական հրապարակման օրը 23.09.2021
Ընդունող մարմին
Առատաշեն համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
13.09.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
13.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ԱՌԱՏԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2021 թվականի N 35-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՏԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 51-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և համայնքի ղեկավարի առաջարկությունը.

 

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ N 51-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

Կողմ-6

 

ԱՀԱՐՈՆՅԱՆ ՆԵԼԼԻ

ԱՎԱԳՅԱՆ ՌՈՄԱՆ

ԵՐԱՆՅԱՆ ՍԵԴՐԱԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՄԱԿԱՐՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

Համայնքի ղեկավարի ժ/պ`

ՎԱՀՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն
համայնքի ավագանու
2021 թ. սեպտեմբերի 13-ի
N 35-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՏԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 51-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Ծախսային մաս

 

1) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 2750.0 հազ. դրամ հատկացնել ֆոնդային բյուջե, որը ավելացնել`

բաժին 04.5.1-ի 5113 հոդվածին

2) բաժին 01.1.1 հոդված 4269-ից պակասեցնել 250.0 հազ. ՀՀ դրամ

3) բաժին 01.1.1 հոդված 4264-ին ավելացնել 200.0 հազ. ՀՀ դրամ

4 ) բաժին 01.1.1 հոդված 4214-ին ավելացնել 50.0 հազ. ՀՀ դրամ

5) բաժին 05.1.1 հոդված 4239-ին ավելացնել 200.0 հազ. ՀՀ դրամ

6) բաժին 05.1.1 հոդված 4264-ից պակասեցնել 200.0 հազ. ՀՀ դրամ

7) բաժին 11.1.2 հոդված 4891-ից պակասեցնել 1000.0 հազ ՀՀ դրամ

8) բաժին 9.1.1-ի հոդված 4239-ին ավելացնել 1000.0 հազ ՀՀ դրամ 1

 

 

ՀԱՏՎԱԾՆԵՐ 1-6

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 սեպտեմբերի 2021 թվական: