Գլխավոր տեղեկություն
Համար
N 67-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2021
Ընդունող մարմին
Արտաշատ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
20.10.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
20.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ

 

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 67-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի թիվ 867-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի և 2020 թվականի օգոստոսի 27-ին կնքված ընթացիկ դրամաշնորհի հատկացման թիվ 6 պայմանագրի. համայնքի ավագանին որոշում է՝

Արտաշատ համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 20-ի «Արտաշատ համայնքի 2020 թվականի ճշտված բյուջեն հաստատելու մասին» թիվ 3-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները

- 37.09.00 գործառնական դասակարգման /պետության կողմից տրվող այլ ընթացիկ դրամաշնորհներ/ 900415002279 եկամտային գանձապետական հաշիվն ավելացնել 698701/վեց հարյուր իննսունութ հազար յոթ հարյուր մեկ/ դրամով.

-24.50.00 գործառնական դասակարգման /վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների / 900415151472 եկամտային գանձապետական հաշիվն ավելացնել 2325000/երկու միլիոն երեք հարյուր քսանհինգ հազար/ դրամով.

29.50.00 գործառնական դասակարգման /հողի օտարումից մուտքեր/ 900415151608 եկամտային գանձապետական հաշիվն ավելացնել 76138497 /յոթանասունվեց միլիոն մեկ հարյուր երեսունութ հազար չորս հարյուր իննսունյոթ/ դրամով.

-38.01.00 գործառնական դասակարգման /պետ բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորում սուբվենցիա/ 900415151373 եկամտային գանձապետական հաշիվն ավելացնել 128565900 /մեկ հարյուր քսանութ միլիոն հինգ հարյուր վաթսունհինգ հազար ինը հարյուր /դրամով

- 10.07.01.54 գործառնական դասակարգման /սոցիալապես անապահով անձանց աջակցություն/ 4267 հոդվածն ավելացնել 698701 /վեց հարյուր իննսունութ հազար յոթ հարյուր մեկ / դրամով.

- 11.01.02.51 գործառնական դասակարգման /վարչական բյուջեի պահուստային ֆոնդ/ 4891 հոդվածը պակասեցնել 29600000 /քսանինը միլիոն վեց հարյուր հազար/ դրամով.

- 01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4111 հոդվածն ավելացնել 20800000/ քսան միլիոն ութ հարյուր հազար/ դրամով.

- 01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4212 հոդվածն ավելացնել 8000000 /ութ միլիոն/ դրամով.

- 01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4215 հոդվածն ավելացնել 125000 /մեկ հարյուր քսանհինգ հազար/ դրամով,

- 10.07.01.54 գործառնական դասակարգման /սոցիալապես անապահով անձանց աջակցություն/ 4726 հոդվածն ավելացնել 500000 /հինգ հարյուր հազար/դրամով.

- 04.05.01.51 գործառնական դասակարգման /ա/բ ծածկի վերանորոգում/ 4251 հոդվածն ավելացնել 2500000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ դրամով

09.05.01.55 գործառնական դասակարգման /արտադպրոցական կազմակերպությունների հիմնանորոգում/5113 հոդվածը պակասեցնել 8500000/ութ միլիոն հինգ հարյուր հազար/ դրամով.

09.05.01.55 գործառնական դասակարգման /արտադպրոցական կազմակերպությունների հիմնանորոգում/ 5134 հոդվածը պակասեցնել 600000 /վեց հարյուր հազար/ դրամով.

- 06.04.01.52 գործառնական դասակարգման /ա/լ ցանցի շահագործում և պահպանում/ 5113 հոդվածը պակասեցնել 5000000 /հինգ միլիոն/ դրամով.

- 06.04.01.52 գործառնական դասակարգման /ա/լ ցանցի շահագործում և պահպանում/ 5134 հոդվածը պակասեցնել 200000 /Երկու հարյուր հազար/ դրամով.

- 06.06.01.52 գործառնական դասակարգման /բազմ բնակելի շենքերի թեք տանիքների վերանորոգում/ 5113 հոդվածը պակասեցնել 8804000/ութ միլիոն ութ հարյուր չորս հազար/ դրամով.

- 06.06.01.52 գործառնական դասակարգման /բազմ բնակելի շենքերի թեք տանիքների վերանորոգում /5134 հոդվածը պակասեցնել 350000/ երեք հարյուր հիսուն հազար/ դրամով.

- 04.05.01.59 գործառնական դասակարգման /փողոցների պահպանում և շահագործում/ 5122 հոդվածը պակասեցնել 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ դրամով.

- 05-06.01.51 գործառնական դասակարգման /կանաչ տարածքների հիմնում և պահպանում/ 5131 հոդվածը պակասեցնել 500000 /հինգ հարյուր հազար/ դրամով.

- 11.01.02.52 գործառնական դասակարգման /ֆոնդային բյուջեի պահուստային ֆոնդ / 4891 հոդվածը պակասեցնել 857371 /ութ հարյուր հիսունյոթ հազար երեք հարյուր յոթանասունմեկ/ դրամով.

- 05.01.01.51 գործառնական դասակարգման /աղբահանություն և սան մաքրում /5121 հոդվածն ավելացնել 1220000 /մեկ միլիոն Երկու հարյուր քսան հազար/ դրամով.

- 04.05.01.51 գործառնական դասակարգման /ա/բ ծածկի վերանորոգում /5113 հոդվածն ավելացնել 101229868/ մեկ հարյուր մեկ միլիոն երկու հարյուր քսանինը հազար ութ հարյուր վաթսունութ/ դրամով.

- 04.05.01.51 գործառնական դասակարգման /ա/բ ծածկի վերանորոգում սուբվենցիա /5113 հոդվածն ավելացնել 128565900 /մեկ հարյուր քսանութ միլիոն հինգ հարյուր վաթսունհինգ հազար ինը հարյուր /դրամով:

 

Կողմ -10

 

ԱՍԱՏՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՈՎԻԿ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԳԱԳԻԿ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԴԱՎԻԹ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2021 թվական: