Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 233-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.11.2023-28.12.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2022
Ընդունող մարմին
Ախուրյան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
26.12.2022
Ստորագրող մարմին
Ախուրյան համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
26.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ

 

ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2022 թվական թիվ 233-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեն՝ համաձայն 1-6 հավելվածների:

 

1) եկամուտների գծով՝ 3746678.8 հազար Հայաստանի Հանրապետության դրամ

2) ծախսերի գծով՝ 4069483.6 հազար Հայաստանի Հանրապետության դրամ

(1-ին կետը փոփ. 16.02.23 թիվ 11-Ն, 31.03.23 թիվ 48-Ն, 04.07.23 թիվ 75-Ն, 15.09.23 թիվ 145-Ն, 22.11.23 թիվ 187-Ն)

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին.

1) կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 15 % չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև

2) սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների գումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 15 %-ը:

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ`

 

Կողմ -14 Դեմ -0

Ձեռնպահ -0

Մ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կ. ԱՐՇԱԿՅԱՆ

Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ա. ԴՐՄԵՅԱՆ

Ա. ԻԳԻԹՅԱՆ

Ս. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լ. ՂԱԶԱՐՅԱՆ

Ա. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Գ. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ՄՔՈՅԱՆ

   

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան
համայնքի ղեկավար`

Ա. Իգիթյան

 

26 դեկտեմբերի 2022 թվական

գյուղ Ախուրյան

 

Հավելվածներ 1-6

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի

ավագանու 2022 թվականի 

դեկտեմբերի 26-ի թիվ 233-Ն որոշման

(հավելվածները խմբ. 16.02.23 թիվ 11-Ն, 31.03.23 թիվ 48-Ն, , 04.07.23 թիվ 75-Ն, 15.09.23 թիվ 145-Ն, 22.11.23 թիվ 187-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական: