ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«02» հունիսի 2021 թ. N 122-Ն
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 Թ. ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ կետերի՝
որոշում եմ.
1. Լոռի Բերդ համայնքի 2021թ. բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 01-01-01 դասակարգմամբ «կառավարման ապարատ» նախահաշվի 4237 հոդվածի 300.000 (երեք հարյուր հազար) դրամը նախատեսել երկրորդ եռամսյակից։
2. Լոռի Բերդ համայնքի 2021 թ. բյուջեի եկամտային մասում օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտները երկրորդ եռամսյակների համար սահմանել 3.225.000 (երեք միլիոն երկու հարյուր քսանհինգ հազար), երրորդ եռամսյակի համար՝ 9.300.000 (ինը միլիոն երեք հարյուր հազար) դրամ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝
2021 թ. հունիսի 02 գ. Լոռի Բերդ |
Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|