ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«16» նոյեմբերի 2023 թ. N 110-Ն
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 107-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի «Սպիտակ համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 107-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն 1-2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ (16) |
ԴԵՄ (0) |
ՁԵՌՆՊԱՀ (1) |
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ |
ՍԱՍՈՒՆ ԱՍԱՏՐՅԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ |
Ա․ՄԱԹՈՍՅԱՆ |
2023 թ. նոյեմբերի 16 ք. Սպիտակ |
Սպիտակ համայնքի ավագանու |
Սպիտակ համայնքի ավագանու |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|