Գլխավոր տեղեկություն
Համար
N 70-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 02.09.2021
Ընդունող մարմին
Ալավերդի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
29.07.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
29.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«29» ՀՈՒԼԻՍԻ 2021 թվական, N 70-Ն

 

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.

1. Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1.1 Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով հետազոտական և նախագծային աշխատանքների ծախսերն ավելացնել 450.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121321, հոդված 5134).

1.2 Տնտեսական հարաբերություններ բնագավառի գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդության գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ (բաժին 04, խումբ 8, դաս 2, ծրագիր 51) հոդված 5134-ում նախատեսված 40.0 հազ. դրամը տեղափոխել նույն բնագավառի ոռոգում բաժին (բաժին 04, խումբ 2, դաս 4, ծրագիր 51, հ/հ 900262000905, հոդված 5134).

1.3 Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ բնագավառի ջրամատակարարում բաժնի ծախսերն ավելացնել 717.0 հազ, դրամով (բաժին 06, խումբ 3, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262000509, հոդված 5129 - 267.0 հազ. դրամ, հոդված 5113 - 350.0 հազ. դրամ, հոդված 4251 - 100.0 հազ. դրամ), նույն բնագավառի նախագծահետազոտական ծախսերը՝ 400.0 հազ. դրամով (բաժին 06, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121339, հոդված 5134).

1.4 Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի հեռուստառադիոհաղորդումներ (բաժին 08, խումբ 3, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121149) հոդված 4234-ում նախատեսված ծախսերից 400.0 հազ. դրամը տեղափոխել նույն բնագավառի հրատարակչություններ, խմբագրություններ բաժին (բաժին 08, խումբ 3, դաս 2, ծրագիր 51, հ/հ 900262121206, հոդված 4234), մշակույթի տներ, ակումբներ կենտրոններ բաժնի ծախսերն ավելացնել 300.0 հազ. դրամով (բաժին 08, խումբ 2, դաս 3, ծրագիր 51, հ/հ 900262229033, հոդված 5113).

1.5 Համայնքի բյուջե այլ կատեգորիաներում չդասված կապիտալ տրանսֆերտների գծով եկամուտներ՝ նվիրատվության, ժառանգության իրավունքով ֆիզիկական անձանցից և կազմակերպություններից համայնքին, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից և դրամական միջոցներից կապիտալ ծախսերի իրականացման համար համայնքի բյուջե ստացված մուտքեր՛ տրամադրված ներքին աղբյուրներից մուտքերի պլանն ավելացնել 1767.0 հազ. դրամ (հ/հ 900265143157).

1.6 Ալավերդի համայնքի 2021 թվականի պահուստային ֆոնդը պակասեցնել 100.0 հազ. դրամով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Համայնքի ավագանու անդամներ՝

 

   

ԿՈՂՄ

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

1.

Կամո Երիցյան

 

   

2.

Արմեն Կարապետյան      

3.

Սեյրան Հովհաննիսյան      

4.

Հարություն Ձավարյան      

5.

Լաուրա Մելիքսեթյան      

6.

Ալիկ Նասիբյան      

7.

Սվետլանա Պետրոսյան    

 

8.

Վալերի Վարոսյան      

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Ս.Գ. ԽԵՉՈՒՄՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 սեպտեմբերի 2021 թվական: