ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 792-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 528-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՎՀՀ՝ 05536278) կողմից կնքված` ստորև նշված եռակողմ պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի օգոստոսի 3-ի «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 528-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Մաքս Օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 02662703) 2023 թվականի սեպտեմբերի 29-ին կնքված՝ N ԿԲՀ-ԱԱՊ-ԳՀ-ԱՊՁԲ-23/05-2 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում դիզելային վառելիքի ձեռքբերում` 461,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Նիկա-Կատրին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 05536981) 2023 թվականի սեպտեմբերի 8-ին կնքված՝ N ԿԲՀ-ԱԱՊ-ԳՀ- ԱՊՁԲ-23/04-1 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում սեղմված բնական գազի ձեռքբերում` 1,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Արպանիվ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 09209297) 2023 թվականի սեպտեմբերի 8-ին կնքված՝ N ԿԲՀ-ԱԱՊ-ԳՀ-ԱՊՁԲ-23/04-2 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում ավտոմեքենաների անիվների ձեռքբերում` 414,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
16.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |