Գլխավոր տեղեկություն
Համար
N 791-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 791-Ա

 

«ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնության «Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց անհատույց բաշխելու նպատակով «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի հասցեով ուղարկված մանկական նոր հագուստի (54 տեղ, 450 կգ ընդհանուր քաշով, 1,597,500 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ-ի բեռ) ներմուծման ծրագիրը:

2. «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

 

 

16.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ