Գլխավոր տեղեկություն
Համար
N 560-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 560-Ա

 

«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՈՒԱԶ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՀԵՂՈՒԿՑԻՐ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐ ՍՐՍԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 122,580,000 դրամ արժողությամբ «ՈւԱԶ ավտոմեքենաների և հեղուկցիր թունաքիմիկատներ սրսկող սարքերի նվիրաբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 02269952) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ԿԱՐԿՈՄԱՎՏՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00059627) 2023 թվականի մարտի 23-ին կնքված՝ N 00323 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի արտադրության ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենաների (12 հատ) ձեռքբերում` 121,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Մոտոբլոկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 05205808) 2023 թվականի մարտի 22-ին կնքված՝ N ՎԸ 007/2023 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շարժական սրսկիչների՝ հեղուկցիր թունաքիմիկատներ սրսկող սարքերի (6 հատ) ձեռքբերում` 1,380,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

14.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 560-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՈՒԱԶ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՀԵՂՈՒԿՑԻՐ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐ ՍՐՍԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզերում բնակվող սոցիալապես անապահով պայմաններում ապրող չորս և ավելի երեխաներ կամ մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխա/երեխաներ ունեցող քաղաքացիներին գյուղատնտեսական աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպման նպատակով ՈւԱԶ ավտոմեքենաների և հեղուկացիր թունաքիմիկատներ

սրսկող սարքերի նվիրաբերում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952)

4.

Ծրագիրը կատարողը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Արարատի

մարզեր, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

122 580 000,00 (հարյուր քսան երկու միլիոն հինգ հարյուր ութսուն հազար) դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Ծրագրի շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզերում բնակվող սոցիալապես անապահով պայմաններում ապրող չորս և ավելի երեխաներ կամ մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխա/երեխաներ ունեցող քաղաքացիներ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել թվով 12 հատ ՈւԱԶ ավտոմեքենաների և թվով 6 հատ շարժական սրսկիչ հեղուկցիր թունաքիմիկատներ սրսկող KF-300L սարքերի նվիրաբերում:

2. Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 122 580 000,00 (հարյուր քսաներկու միլիոն հինգ հարյուր ութսուն հազար) դրամ:

3. Միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2024 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Տվյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել 2023 թվականի արտադրության թվով 12 (տասներկու) միավոր ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենաներ և թվով 6 հատ շարժական սրսկիչ հեղուկցիր թունաքիմիկատներ սրսկող KF-300L սարքեր:

2. Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 122 580 000,00 (հարյուր քսան երկու միլիոն հինգ հարյուր ութսուն հազար) դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

1. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից;

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին;

(հավելվածը փոփ. 16.11 23 N 797-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

14.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ