Գլխավոր տեղեկություն
Համար
N 8-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 12.08.2021
Ընդունող մարմին
Ալավերդի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
25.02.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
25.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» ՓԵՏՐՎԱՐԻ 2021 թվական, N 8-Ն

 

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով՝ համայնքի ավագանին որոշում է.

 

1. Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1.1 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բաժնի ծախսերն ավելացնել 600.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 6, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121057, հոդված 4217)։

1.2 Տնտեսական հարաբերություններ բնագավառի ծախսերն ավելացնել 1720.0 հազ. դրամ (բաժին 04, խումբ 2, դաս 1, ծրագիր 55, հ/հ 900262000814, հոդված 4264-1220.0 հազ. դրամ, 4269-500.0 հազ. դրամ)։

1.3 Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ բնագավառի ծախսերն ավելացնել 60000.0 հազ. դրամով (բաժին 06, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121339, հոդված 5134-3090.0 հազ. դրամ), (բաժին 06, խումբ 6, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121222, հոդված 5113-28860.0 հազ. դրամ), (բաժին 06, խումբ 3, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262000509, հոդված 5113-28050.0 հազ. դրամ)։

1.4 Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի ծախսերն ավելացնել 300.0 հազ. դրամով (բաժին 08, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262000442, հոդված 5122)։

1.5 Ալավերդի համայնքի 2021 թվականի պահուստային ֆոնդը պակասեցնել 62620.0 հազ. դրամով։

1.6 Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից նախատեսել ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներ 60300.0 հազ. դրամ (հ/հ 900265121534)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Համայնքի ավագանու անդամներ՝

 

   

ԿՈՂՄ

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

1.

Արթուր Դավթյան      

2.

Կամո Երիցյան      

3.

Արմեն Կարապետյան      

4.

Հարություն Ձավարյան      

5.

Լաուրա Մելիքսեթյան      

6.

Ալիկ Նասիբյան      

7.

Սվետլանա Պետրոսյան      

8.

Վալերի Վարոսյան      

9.

Վիգեն Քառյան      

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Ս.Գ. ԽԵՉՈՒՄՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան