ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
08 դեկտեմբեր 2022 թ. |
N 5686-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ, ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ, 6-րդ ենթակետերը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղերի մեծածախ իրացման, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Բավարարել դեղերի մեծածախ իրացում, դեղատնային գործունեություն (դեղատուն (դեղեր չպատրաստող)), բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
|
1) «ՎԻՈԼԵՏԱ ՖԱՐՄ» սահմանափակ |
դեղերի մեծածախ իրացում |
|
2) «ԱՎԱՄԵԴ ԻՆՏԵԳՐԱՏԻՎ ՄԵԴԻԿԱԼ ՍԵՆՏՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
3) ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ անհատ ձեռարկատեր |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
4) ՍՈՆԱ ԹԱՄՐԱԶՈՎԱ անհատ ձեռարկատեր |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
5) ԻՐԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ անհատ ձեռարկատեր |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
6) ՀՈՎԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ անհատ ձեռարկատեր |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
7) ԱՆԺԵԼՅԱ ՎԱՐՈՍՅԱՆ անհատ ձեռարկատեր |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
8) ՄԱՐԻԱՄ ԶԱՔՅԱՆ անհատ ձեռարկատեր |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
9) ՆՈՒԲԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ անհատ ձեռարկատեր |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
10) «ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ հիմնադրամ |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
11) «ԳԱՎԱՌԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
12) «ԲԵԳԼԱՐՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
13) «ՈՒԻԳՄՈՐ ԳՐՈՒՓ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
14) «ՍԱՆԻՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
15) «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
16) «ԱՂԱԲԵԿՅԱՆ» ԱԽՏՈՐՈՇԻՉ ԿԼԻՆԻԿԱ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
17) «ՏԷԿՈԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
18) «ԱՎԱՄԵԴ ԻՆՏԵԳՐԱՏԻՎ ՄԵԴԻԿԱԼ ՍԵՆՏՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
19) «ՆՅՈՒ ՍՄԱՅԼ ԴԵՆՏԱԼ ԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
20) «ԷԿՈՍԵՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
21) «ՔԵՅ ՈՒԵԼՆԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
22) ԹԱՄԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ անհատ ձեռարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
23) ԱՐՈՒՍՅԱԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ անհատ ձեռարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
24) ՀԱՅԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ անհատ ձեռարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
25) ՄԱՐԱՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ անհատ ձեռարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
26) ԱՐՄԻՆԵ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ անհատ ձեռարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
|
Պարտականությունները կատարող` |
Լ. Նանուշյան |