ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2020թվականի 71-Ն
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ է՝
1.Տալ համաձայնություն 82131 ՀՀ դրամ գումարը ներառել համայնքային բյուջե, որպես պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող այլ ընթացիկ աղբյուրներից տրանսֆերտներ, գրանցելով 1256 տողին և նպատակաուղղել բաժին 10 խումբ 7 դաս 1 սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ ոլորտի կենցաղային և հանրային սննդի նյութեր հոդվածին /հոդված 4267/ բժշկի ցուցումով ինքնամեկուսացած թվով 7 բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԱԼՈՅԱՆ ԱՐՏԱԿ ԱՅՎԱԶՅԱՆ ԱՐՏԱՇ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍՄԲԱՏՅԱՆ ՍՄԲԱՏ |
Կողմ - 7 |
Դեմ - 0 |
Ձեռնպահ - 0 |
Համայնքի ղեկավար՝ |
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|