ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2020 թվականի N 63-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի «Արմավիր համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 136-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն N 1, N 2, N 3 հավելվածների.
1) Արմավիր համայնքի 2020 թ. բյուջեի ծախսերում կատարել վերաբաշխում, այդ թվում՝
ա) 10 բաժնի 7 խմբի 1 դասի «Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին պատկանող)» ծրագրի ծախսերի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածին ավելացնել 6000,0 հազար դրամ՝ 2020թ-ի սեպտեմբերի 27-ից Արցախում ընթացող մարտերում զոհված Արմավիր քաղաքի բնակիչների ընտանիքներին օգնություն` հուղարկավորությունը կազմակերպելու համար։
բ) 11 բաժնի 1 խմբի 2 դասի «Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «պահուստային ֆոնդ» 4891 հոդվածից պակասեցնել 6000.0 հազար դրամ,
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ -11
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍՈՒՐԵՆ
ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ
ԴԱՐԲԻՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ
ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ
ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԵՌՆԻԿ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՕՀԱՆ
ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌԱԴԻԿ
ՄԵԼՈՅԱՆ ԱՐՍԵՆ
ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
2020 թ. սեպտեմբերի 30 ք. Արմավիր |
Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: