ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԳՈՒԳԱՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 65-Ն
ԳՈՒԳԱՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 18 և 19 կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8,9,10,11,12,13,14 հոդվածներով. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ 1 հոդվածի 2 մասով, 6 հոդվածով`
ավագանին որոշում է.
1. Սահմանել Գուգարք համայնքի վարչական տարածքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարություն՝ պաշտոնական հրապարակման նպատակով։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
Կողմ-6 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 | |
ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ |
|||
ԱՇՈՒՂՅԱՆ ՏԻԳՐԱՆ |
|||
ԴԱՐԲԻՆՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ |
|||
ԻՍՈՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ | |||
ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ | |||
ՄԻԿԻՉՅԱՆ ՀԱՄԼԵՏ | |||
ՍԱՔԱՆՅԱՆ ԿԱՄՈ |
բացակա |
Համայնքի ղեկավար՝ |
ԱՇՈՏ ԱՇՈՒՂՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարք համայնքի ավագանու 2020 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|