ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԲԱՂՐԱՄՅԱՆ/ՎԱՂ./ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբեր 2020 թվական N 21-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ/ՎԱՂ./ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով, 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ կետի պահանջներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇԵՑ՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան/Վաղ./ համայնքի վարչական սահմաններում 2021 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ` 1. Ախվերդյան Օնիկ 2. Ավետիսյան Աղվան 3. Գալստյան Տիգրան 4. Կարապետյան Լևոն 5. Կարապետյան Հայկ 6. Հարությունյան Դավիթ 7. Հովսեփյան Ռշտունի 8. Սմոյան Սմո 9. Քամալյան Էդգար կողմ` 9 դեմ` 0 ձեռնապահ` 0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Գ. ՄԻՐԶՈՅԱՆ |
2020 թվականի նոյեմբերի «30» Բաղրամյան/Վաղ./ համայնք |
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ /ՎԱՂ./ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|