ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2021 թվականի N 46-Ն
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Տալ համաձայնություն համայնքի բյուջեի վարչական մասի բաժին 11 խումբ 1 դաս 2 ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ ոլորտի պահուստային միջոցներ հոդվածից /հոդված 4891/1367,8 հազ. ՀՀ դրամ պակասեցնել ավելացնելով՝
• 80.0 հազ. ՀՀ դրամ օրենսդիր և գործադիր մարմիններ պետական կառավարում բաժին 1 խումբ 1 դաս 1 ոլորտի գրասենյակային նյութեր և հագուստ հոդվածին /հոդված 4261/ ձեռք բերված ծաղիկների և ծաղկեպսակների արժեքի վճարման համար.
• 987.8 հազ. ՀՀ դրամ, որպես համաֆինանսավորում, բաժին 9 խումբ 1 դաս 1 նախադպրոցական կրթություն ոլորտի ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին հոդվածին /հոդված 4637/ «Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ֊ի շենքի տանիքի ընթացիկ նորոգման ֆինանսավորման համար։
• 300.0 հազ. ՀՀ դրամ բաժին 5 խումբ 1 դաս 1 աղբահանության ոլորտի ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին հոդվածին /հոդված 4637/ համայնքապետարանի ԿՕ-440-2 /ԳԱԶ 3309/ մակնիշի ավտոմեքենայի տուրբինային մղիչի ձեռքբերման ֆինանսավորման համար։
2. Տալ համաձայնություն համայնքի բյուջեի ֆոնդային մասի բաժին 1 խումբ 6 դաս 1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող / ոլորտի շենքերի և շինությունների կառուցում հոդվածից /հոդված 5112/ 1523,0 հազ ՀՀ դրամ պակասեցնել՝ ավելացնելով օրենսդիր և գործադիր մարմիններ պետական կառավարում բաժին 1 խումբ 1 դաս 1 ոլորտի վարչական սարքավորումներ հոդվածին /հոդված 5122/ համայնքի տեղեկատվական համակարգի խափանված Սերվերի, արտաքին մշտական հիշողության սարքի և անխափան սնուցման սարքի ձեռք բերման համար։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԱԼՈՅԱՆ ԱՐՏԱԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍՄԲԱՏՅԱՆ ՍՄԲԱՏ |
Կողմ - 6 |
Դեմ - 0 |
Ձեռնպահ - 0 |
Համայնքի ղեկավար՝ |
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|