Գլխավոր տեղեկություն
Համար
N 36-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 25.05.2021
Ընդունող մարմին
Լեռնապատ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
25.08.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
25.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ԼԵՌՆԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ՕԳՈՍՏՈՍԻ 2020 թվականի N 36-Ն

 

ԼԵՌՆԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 61-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՍԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով՝

 

Լեռնապատ համայնի ավագանին որոշում է.

 

1. Լեռնապատ համայնքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 24-ի «Լեռնապատ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 61-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն թիվ 1-6 հատվածների/հավելված/։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

Կողմ-5

Դեմ-0

Ձեռնպահ-0

1. ԱԲԱԶՅԱՆ ԱՆՆԱ

   

2. ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՏԱԿ

   

3. ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐԱՅԻԿ

   

4. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՏԱԿ

   

5. ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

   

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

ՍԱՐԻԲԵԿ ԱԲԱԶՅԱՆ

 

 

Հավելված

Լեռնապատ համայնքի ավագանու

2020 թվականի օգոստոսի 25-ի N 36-Ն

որոշման

 

ԼԵՌՆԱՊԱՏ ՀԱԱՄԱՅՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 61-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնապատ համայնքի 2020թ.-ի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1. Համայնքի բյուջեի Եկամուտները՝.

1261 տողում դնել ճանապարհների վերանորոգման համար սուբվենցիայի գումարը 7975,0 հազ դրամ

2. Համայնքի բյուջեի ծախսերը`

1) 4/2/1 հոդված 5113-ում ավելացնել 7975,0 հազ դրամ.

2) Բյուջեի ծախսերի բաժիններում կատարել հետևյալ փոփոխությունները՝

- 04/05/01-ի հոդված 5134-ից պակասեցներ 100,0 հազ դրամ, իսկ հոդված 5112-ից՝ 200,0 հազ դրամ

- 01/01/01-ի հոդված 5122-ից պակասեցնել 900,0 հազ դրամ

- 06/04/01-ի հոդված 5112-ից պակասեցնել 1000,0 հազ դրամ

- 04/02/04-ի հոդված 5129-ից պակասեցնել 1000,0 հազ դրամ

Ընդամենը՝ 3200.0 հազ դրամ, տեղափոխել 08/01/01-ի հոդված 5112-ը։

3. Պահուստային ֆոնդից 4/2/1-ի հոդված 4264 տեղափոխել 300,0 հազ դրամ և հոդված 4209-ը՝ 200,0 հազ դրամ։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Ս. ԱԲԱԶՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2021 թվական: