ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 184-Ն
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 Թ. ԲՅՈՒՋԵԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԲԱՇԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 15-ի «Ախթալա համայնքի 2020 թվականի բյուջեի փոփոխություն կատարելու և փոփոխված բյուջեն հաստատելու մասին» թիվ 61-Ն որոշումը՝
Որոշում եմ՝
1. Հաստատել Ախթալա համայնքի 2020 թվականի փոփոխված բյուջեի եկամուտների և ծախսերի եռամսյակային բաշխումը /հավելված 1-2/։
2. Հաստատել Ախթալա համայնքի բյուջեի ծախսերի նախահաշիվները՝ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման հոդվածների։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։
Համայնքի ղեկավար` |
Ա. ԹԱՄԱԶՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|