ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԱՁՈՐ համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 70-Ն
ՄԵՂՐԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Մեղրաձոր համայնքի 2021 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի։
2. Թույլատրել համայնքի ղեկավարին 2021 թվականի բյուջետային տարում անհրաժեշտության դեպքում սույն որոշմամբ հաստատված հավելվածում բյուջեից հատկացումները վերաբաշխել բյուջետային ընդհանուր ծախսերի մինչև 15%-ի չափով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Կողմ-7
|
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ
ԲԱՐԽՈՅԱՆ ԱՐՄԵՆ
ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՐԻԿ
ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ
ՀԱԿՈԲՅԱՆ ՍԱՐԳԻՍ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ
ՍԵՓՈՅԱՆ ԳԱԳԻԿ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` |
Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.01.2021, N 07-Ն | 27.05.2021, N 70-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|