Գլխավոր տեղեկություն
Համար
N 14-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 03.06.2021
Ընդունող մարմին
Քաղցրաշեն համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
14.05.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
14.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ

 

ՔԱՂՑՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ՄԱՅԻՍԻ 2021 թվականի N 14-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշումը և Քաղցրաշեն համայնքում 07.05.2021 թ. կայացած հանրային լսումների արձանագրությունը` համայնքի ավագանին

 

ՈՐՈՇԵՑ՝

 

Նպատակահարմար համարել համայնքի մասնակցությունը Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թ. պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման ծրագրին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարան ներկայացնել Քաղցրաշեն համայնքի մանկապարտեզի տարածքի բարեկարգման, ապաստարանի հիմնանորոգման և խմբասենյակների մասնակի նորոգման աշխատանքների սուբվենցիայի ամբողջական փաթեթը։

 

Կողմ-5

Դեմ-0

Ձեռնպահ-0

ԿՆՅԱԶՅԱՆ ԳՈՌ

   

ՀԱԿՈԲՅԱՆ ԱԶԻԶ

   

ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

   

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՈՆԻԴ

   

ՍԱՀԱԿՅԱՆ ԻՇԽԱՆ

   

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՎԱԼԵՐԻԿ ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան