Գլխավոր տեղեկություն
Համար
N 2069-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.11.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2023 թվականի N 2069-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման 7-րդ կետը «վարչական ակտերի քաղվածքները» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում տրված» բառերով․

2) N 1 հավելվածում՝

ա. 2-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» պարբերությամբ.

«դ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված՝ փախստական ճանաչված անձանց (այսուհետ՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական) համար՝ անձնագիրը (որն իր նկարագրով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է (կամ տպագրված է) բացառապես 070 ծածկագրով) կամ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը.»,

բ. 3.1-ին կետը, 7-րդ կետի 6-րդ ենթակետը, 21.1-ին կետը ճանաչել ուժը կորցրած,

գ. 4.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին խնամքի նպաստն օրենքով նշանակվում և վճարվում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ:»,

դ. 6-րդ կետից հանել «, իսկ սույն կարգի 4.1-ին կետում նշված դեպքում` 30 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը,

ե. 40-րդ կետից հանել «կամ նշանակվել է սույն կարգի 3.1-ին կետում նշված ծնողին կամ» բառերը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

30.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 նոյեմբերի 2023 թվական: