Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 205-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 06.12.2023
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.11.2023
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

    ԿՈԴ

050.0205 Ն. 28.11.23

 

28 նոյեմբերի 2023 թվականի

թիվ 205-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 286-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով համապատասխանեցնել վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող` շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ հաշվետվության լրացման կարգը այդ սարքերի միջոցով գործառնությունների կարգավորմանը և առևտրային բանկերի կողմից ներկայացվող հաշվետվությանը,

hիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 25-րդ հոդվածի 2-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 5-րդ հոդվածի առաջին մասի «բ» և երկրորդ մասի «ե» կետերով, 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի «Վճարահաշվարկային կազմակերպությունների ֆինանսական և այլ հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» Կանոնակարգ 17/03-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հուլիսի 6-ի թիվ 333-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 286-Ն որոշմամբ Հավելվածով հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը կանոնակարգ 17/03-ում» (այսուհետ` Կանոնակարգ 17/03) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կանոնակարգ 17/03-ի Հավելվածի վերնագրում «Վճարահաշվարկային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «ֆինանսական և այլ» բառերը։

2) Կանոնակարգ 17/03-ի 2-րդ կետի աղյուսակի 1-ին կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

 6)

Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ

14

Ամսական

»,

 

3) Կանոնակարգ 17/03-ի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23. Թիվ 14 «Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ» հաշվետվության մեջ լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ տեղադրված և շահագործվող բոլոր ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ տեղեկատվությունը: Սույն հաշվետվության մեջ չեն նշվում ՊՈՍ-տերմինալների վերաբերյալ տվյալները: Հաշվետվությունը ներկայացվում է յուրաքանչյուր ամսվա համար: Ներկայացվող տվյալներում հաշվի են առնվում հաշվետու ամսվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները` կապված ինքնասպասարկման սարքերի տեղադրման, տեղափոխման, փոխարինման, արդիականացման կամ շահագործման դադարեցման հետ:

 Թիվ 14 «Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ» հաշվետվության մեջ ընդգրկվում է հաշվետու ամսվա վերջի դրությամբ բանկի կողմից շահագործվող, այդ թվում՝ փոխարինված (արդեն նշված հասցեում շահագործվող ինքնասպասարկման սարքերի փոխարինումը նորով) կամ նոր հասցե տեղափոխված և արդեն նոր վայրում շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ տեղեկատվությունը, որը լրացվում է հետևյալ կերպ.

1) «Ինքնասպասարկման սարքերի շահագործման/գտնվելու վայր» սյունակում նշվում է հաշվետու ամսվա ընթացքում տեղադրված և շահագործվող ինքնասպասարկման սարքերի գտնվելու վայրերը: Սյունակը բաժանված է երկու ենթասյան՝ «Երևան քաղաք կամ մարզ» և «Վարչական շրջանի/Բնակավայրի անվանում» որոնք լրացվում են հետևյալ կերպ.

ա. «Երևան քաղաք կամ մարզ»՝ լրացվում է սարքի շահագործման (գտնվելու վայրի) մարզը կամ Երևան քաղաքը,

բ. «Վարչական շրջանի/Բնակավայրի անվանում»՝ ընտրվում է սարքի շահագործման (գտնվելու վայրի) վարչական շրջանը (Երևան քաղաքի դեպքում) կամ բնակավայրի անվանումը (մարզերի դեպքում),

2) «Տեղադրման վայրի նկարագրություն» սյունակը բաժանված է երկու ենթասյան՝ «Տեղադրման վայրի դասակարգում» և «Տեղակայում», որոնք լրացվում են հետևյալ կերպ.

ա. «Տեղադրման վայրի դասակարգում» սյունակում ընտրվում է համապատասխան ինքնասպասարկման սարքի տեղադրման վայրի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ըստ տրված տարբերակների: Օրինակ՝ եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է որևէ խանութի տարածքում, ապա ընտրվում է «Մեծածախ և մանրածախ առևտուր (սուպերմարկետ, խանութ, շուկա)» դասակարգիչը և այլ:

բ. «Տեղակայում» սյունակում ընտրվում է ինքնասպասարկման սարքի տեղակայման եղանակի վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալ դասակարգմամբ՝ «Ներսում», «Դրսում» և «Միջպատային»: Օրինակ՝ եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է որևէ խանութի տարածքի ներսում, ապա ընտրվում է «Ներսում» դասակարգիչը, կամ, եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է բանկի «Կենտրոն» մասնաճյուղի արտաքին պատին, ապա ընտրվում է «Միջպատային» դասակարգիչը, իսկ, եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է հատուկ պատրաստված կրպակի տարածքում, ապա ընտրվում է «Դրսում» դասակարգիչը,

3) «Ինքնասպասարկման սարքի արտադրող, մակնիշ» սյունակում լրացվում է տվյալ ինքնասպասարկման սարքի արտադրող կազմակերպության անվանումը և այդ սարքի մակնիշը,

4) «Ինքնասպասարկման սարքի տեսակ» սյունակում ընտրվում է ինքնասպասարկման սարքի տեսակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ըստ հետևյալ դասակարգման՝

ա. «04CIN»` կանխիկ միջոցների մուտքագրմամբ գործառնություններ իրականացնող սարքերի համար,

բ. «05COUT»` կանխիկ միջոցների տրամադրման գործառնություններ իրականացնող սարքերի համար,

գ. «06CINOUT»` կանխիկ միջոցների մուտքագրման և կանխիկ միջոցների տրամադրման գործառնություններ իրականացնող սարքերի համար,

5) «Վճարային քարտի սպասարկում»՝ եթե սարքը իրականացնում է վճարային քարտի սպասարկում, ապա ընտրվում է «Այո» տողը, հակառակ դեպքում՝ «Ոչ»,

6) «Վերաշրջանառության մոդուլի առկայություն» սյունակում ընտրվում է «Այո» տողը այն դեպքում, երբ սարքը հագեցած է վերաշրջանառության մոդուլով, և «Ոչ» տողը՝ այն դեպքում, երբ սարքը նման մոդուլով հագեցած չէ,

7) «Արդիականացման արդյունքում մատուցվող լրացուցիչ գործառույթ (ծառայություն)»՝ եթե սարքն արդիականացված է նոր մոդուլ(ներ)ի միջոցով ինչպես հաշվետու ամսվա ընթացքում, այնպես էլ նախկինում, ապա այս սյան մեջ պետք է լրացնել սարքի արդիականացման արդյունքում մատուցվող լրացուցիչ գործառույթը (ծառայությունը), որտեղ կարող են նշվել մեկից ավելի տարբերակներ: Այս սյունը չի լրացվում, եթե սարքի վրա երբևիցե չի իրականացվել որևէ արդիականացում,

8) «Շահագործման հանձնման ամսաթիվ (օր/ամիս/տարի)» սյունակում նշվում է տվյալ հասցեում ինքնասպասարկման սարքի շահագործումը սկսելու ամսաթիվը, երբ այն պատրաստ է գործառնություններ իրականացնելու համար,

9) «Որպես սպասարկման կետ ինքնասպասարկման սարքը նույնականացնող կոդ» սյունակում նշվում է վճարահաշվարկային կազմակերպության կողմից տեղադրված ինքնասպասարկման սարքը որպես սպասարկման կետ նույնականացնելու նպատակով տրամադրված կոդը:»:

2. Կանոնակարգ 17/03-ի Հավելված 6-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

Երևան

 

 

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2023 թվականի նոյեմբերի 28-ի

թիվ 205-Ն

 

 

«Հավելված 6

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հոկտեմբերի 25-ի

թիվ 286-Ն որոշմամբ»

 

Հաշվետվություն

Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ

 

Կազմակերպության անվանումը

______________________________

 Ամսաթիվը

 ______________________________

 

 

 

Ձև թիվ 14
ամսական

Ինքնասպասարկման սարքի շահագործման / գտնվելու վայր

Տեղադրման վայրի նկարագրություն

Ինքնա-սպա-սարկ-ման սարքի արտա-դրող, մակ-նիշ

Ինքնա-սպա-սարկ-ման սարքի տեսակ

Վճա-րային քարտի սպա-սար-կում

Վերա-շրջա-նառու-թյան մոդուլի առկա-յու-թյուն

Արդիակա-նացման արդյուն-քում մատուց-վող լրացուցիչ գործա-ռույթ/ ծառա-յություն

Շահա-գործման հանձնման ամսաթիվ (օր/ամիս/

տարի)

Որպես սպա-սար-կման կետ ինքնա-սպա-սարկ-ման սարքը նույնա-կա-նաց-նող կոդ

Երևան քաղաք կամ մարզ

Վարչական շրջանի/ Բնակավայրի անվանում

Տեղադրման վայրի դասակարգում

Տեղա-կայում

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱ-ՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ օրենքի համաձայն

Բանկեր (գլխամաս, մասնաճյուղ)

ներսում

 

04CIN

Այո

Այո

     

Արագածոտն

 

Վճարահաշվարկային կազմակերպություն (գլխամաս, մասնաճյուղ)

դրսում

 

05COUT

Ոչ

Ոչ

     

Արարատ

 

Այլ ֆինանսական և ապահովագրական գործունեություն

միջպատային

 

06CINOUT

         

Արմավիր

 

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն (կայարաններ, օդանավակայան)

               

Գեղարքունիք

 

Մեծածախ և մանրածախ առևտուր (սուպերմարկետ, խանութ, շուկա)

               

Լոռի

 

Կացության կազմակերպում (հյուրանոց, հոսթել և այլն)

               

Կոտայք

 

Տեղեկատվություն և կապ (կապի օպերատորներ, հեռուստատեսություն, ռադիոտուն)

               

Շիրակ

 

Պետական կառավարում, պաշտպանություն և ՏԻՄ (Ազգային ժողով, կառավարություն, նախարարություններ, այլ պետական հիմնարկներ, սահմանային անցակետեր, մաքսակետեր, զորամասեր, Քաղաքապետարան, թաղապետարան, գյուղապետարան)

               

Սյունիք

 

Հանրային սննդի կազմակերպում (ռեստորան, սրճարան, բիստրո)

               

Վայոց ձոր

 

Կրթություն (համալսարաններ, դպրոցներ)

               

Տավուշ

 

Առողջապահություն (հիվանդանոց, ատամնաբուժարան, դեղատուն)

               

Արցախ

 

Մշակույթ, զվարճություն, հանգիստ (թատրոն, կինոթատրոն, խաղատուն)

               
   

Սպասարկման այլ ծառայություններ (գեղեցկության սրահ, բենզալցակայան, գազալցակայան, կոմունալ ծառայությունների մատուցում՝ ջրամատակարարում)

               
   

Շահումով խաղեր, բուքմեյքերներ, խաղատներ

               
   

Վառելիքի վաճառք (բենզալցակայան, գազալցակայան)

               
   

Միջազգային կազմակերպություն, դեսպանատուն

               
   

Այլ (բնակելի շենք, փողոց)

               
   

Այլ կազմակեր-պություններ

               

     

Կազմակերպության նախագահ
                                  (գործադիր տնօրեն)

 ___________________    

Կ.Տ.

   

 

     
     

              Գլխավոր հաշվապահ

 ____________________    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2023 թվական: