ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 26-Ն
ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ ՏԻՄ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով
1. Համայնքի 2020 թվ. բյուջեի 4-րդ եռամսյակի պահուստային ֆոնդի 11 բաժնի 1-ին խմբի 2-րդ դասի 4891 (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից ) 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ հատկացնել Կարմիրգյուղի թիվ 1, միջն. դպրոցին՝ կոյուղու վերանորոգման աշխատանքներ կատարելու համար։
2. Համայնքապետարանի ավտոմեքենայի շարժիչը փոխելու նպատակով ապարատի ֆոնդային մասի առաջին բաժնի առաջին խմբի առաջին դասի 5134 տնտեսագիտական հոդվածից 825.000 (ութ հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ տեղափոխել նույն բաժնի 5122 (վարչական սարքավորումներ) տնտեսագիտական հոդվածին՝ ծախսեր կատարելու համար։
3. Համայնքի Ս. Ավետիսյան և Հ. Շիրազ փողոցների ասֆալտապատման ժամանակ լրացուցիչ նախագծային աշխատանքներ են առաջացել, որի համար համայնքի ֆոնդային բյուջեի 5112 (շենքերի և շինությունների կառուցում) տնտեսագիտական հոդվածին պետք է գումար ավելացնել նախագծում ավելացվածի չափով։
Կողմ-7
|
Դեմ-0
|
Ձեռնպահ -0
|
ԲՈԶՈՅԱՆ ԱՇՈՏԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԼԵՈՆԻԴ ՄԱՐԴՈՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ՇՀՈՅԱՆ ՎԱՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՆԻԿ ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՍՈՒՉՅԱՆ ԿԱՐԵՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ՀԱԿՈԲ ԳԱՍՊԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|