Գլխավոր տեղեկություն
Համար
N 2008-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 20.11.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2023 թվականի N 2008-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 596-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ատեստավորման նպատակն է ուսուցիչների առարկայական գիտելիքների իմացության աստիճանի գնահատումը և դրա արդյունքում սույն կարգի 76-րդ կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված արդյունք ցուցաբերած ուսուցչի դրույքաչափի փոփոխությունը և 1-3-րդ ենթակետերով սահմանված հավելավճարի տրամադրումը:».

2) 4-րդ կետում «20» թիվը փոխարինել «10» թվով.

3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը կարող է մասնակցել ատեստավորմանը և սույն կարգի 76-րդ կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված արդյունք ցուցաբերելու դեպքում օգտվել դրույքաչափի փոփոխության և 1-3-րդ ենթակետերով սահմանված դեպքերում՝ նաև հավելավճարի տրամադրման իրավունքից՝ արձակուրդից վերադառնալուց հետո:».

4) 8-րդ կետում՝

ա. «Պատմություն դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից» բառերը փոխարինել «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Պատմություն» առարկայից» բառերով,

բ. «իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում» բառերից առաջ լրացնել «Հայրենագիտություն» և «Իմ հայրենիքը» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Հայրենագիտություն» առարկայից, «Բնագիտություն» և «Բնություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Բնագիտություն» առարկայից, «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Աշխարհագրություն» առարկայից, «Ինֆորմատիկա» և «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Ինֆորմատիկա» առարկայից,» բառերով.

5) 9-րդ կետը «Համաշխարհային պատմություն» բառերից հետո լրացնել «(«Իմ հայրենիքը»)» բառերով, «Բնագիտություն» բառից հետո՝ «(«Բնություն»)» բառով, «Աշխարհագրություն» բառից հետո՝ «(«Հայաստանի աշխարհագրություն»)» բառերով, «Ինֆորմատիկա» բառից հետո՝ «(տարրական դասարանից սկսած՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»)» բառերով, «Տեխնոլոգիա» բառից հետո՝ «, Շախմատ» բառով.

6) 10-րդ կետը «Բնագիտություն» բառից հետո լրացնել «(«Բնություն»)» բառով, «Հայրենագիտություն» բառից հետո՝ «(«Իմ հայրենիքը»)» բառերով.

7) 61-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 61․1-ին կետով.

«61.1․ Ատեստավորման արդյունքը հաշվարկելիս ամբողջական թիվ ստանալու համար 0.5 միավորից բարձր լինելու դեպքում իրականացվում է տասնորդական միավորի կլորացում՝ հօգուտ ատեստավորվող ուսուցչի:».

8) 70-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«70. Սույն կարգի 76-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը փոխվում է՝ սահմանվելով 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար, սույն կարգի 76-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի դեպքում այդ դրույքաչափի նկատմամբ հաշվարկվում է համապատասխան չափով հավելավճարը: Սույն կետով սահմանված դրույքաչափը նվազեցման ենթակա չէ:».

9) 76-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, դրույքաչափը փոխվում է սույն կարգի 70-րդ կետի համաձայն` առանց հավելավճարի տրամադրման:».

10) 78-րդ և 78․1-ին կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«78․ Սույն կարգի 76-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված արդյունքի դեպքում նախարարությունը, «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան, կազմակերպում է առարկայական պարտադիր վերապատրաստում: Վերաատեստավորումը չանցած ուսուցիչը, բացառությամբ սույն կարգի 78․1-ին կետով սահմանված դեպքի, ազատվում է զբաղեցրած պաշտոնից՝ համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 13-րդ մասի:

78․1․ Վերաատեստավորման արդյունքում 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած կամ ատեստավորման համեմատ վերաատեստավորման արդյունքում 15 տոկոս աճ ցուցաբերած, սակայն սույն կարգի 76-րդ կետի 5-րդ ենթակետի արդյունքին համապատասխանող ուսուցիչը մեկ տարվա ընթացքում ենթակա է կրկնակի վերաատեստավորման։».

11) 78․1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 78․2-րդ կետով.

«78․2. Հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական այլ հաստատություն ուսուցչի տեղափոխության դեպքում ուսուցիչը չի ազատվում սույն կարգի 78-րդ և 78․1-ին կետերով սահմանված պարտավորությունը կատարելուց:».

12) 80-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«80․ Հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական այլ հաստատությունում համատեղությամբ աշխատող ուսուցիչն ատեստավորվում է հիմնական աշխատավայրում դասավանդող առարկայից: Այն հաստատությունում, որտեղ ուսուցիչն աշխատում է համատեղությամբ, դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարի տրամադրումն իրականացվում է սույն կարգի 70-րդ և 72-րդ կետերի պահանջներին համապատասխան:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

20.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 նոյեմբերի 2023 թվական: