ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 810-Ա
«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐԱՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 217,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Մայրատուն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 01557357) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 02655115) 2017 թվականի փետրվարի 21-ին կնքված` N 151027630 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման ծառայությունների մատուցում` 350,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 00046317) 2015 թվականի փետրվարի 20-ին կնքված` N 083021510417 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 2,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 01520882) 2023 թվականի մարտի 14-ին կնքված` N 3820243/2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 00024873) 2022 թվականի հուլիսի 15-ին կնքված` N 4658874 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների ձեռքբերում` 80,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Արփինետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 04719683) 2018 թվականի հունվարի 29-ին կնքված` N 18988-201801 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների ձեռքբերում` 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3. Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
17.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 810-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՄԱՅՐԱՏՈՒՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է ցուցաբերել սոցիալական և հոգեբանական աջակցություն հասարակության հետևյալ խմբերին, ինչպես նաև նպաստել նրանց մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը՝ 1․ Բոլոր տեսակի բռնության ենթարկված անօթևան կանայք, ովքեր ունեն մինչև 10 (տասը) տարեկան երեխա (երեխաներ): 2․ Հղիներ, ովքեր չունեն ապաստան և պաշտպանության կարիք ունեն: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նախատեսվում է օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ, Կալիֆոռնիա նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ՝ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը՝ Սեդա-Յունիս Ղազարեան Յունիսի (անձնագրի N AU0448316, տրված՝ 30.09.2021 թ., 001-ի կողմից) և Զուհրաբ-Բարսեղ Ղազարյան Բարսեղի (անձնագրի N AU0448317, տրված՝ 30.09.2021 թ., 001-ի կողմից) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ, գտնվելու վայրը ՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Պտղունք, Վարդանանց 1, հեռ.՝ 043500503, թեժ գիծ՝ 20-80, հարկ վճարողի հաշվառման համար՝ 01557357 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
$217000 (երկու հարյուր տասնյոթ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետությունում բնակվող ՝ 1․ Բոլոր տեսակի բռնության ենթարկված և անօթևան դարձած կանայք, ովքեր ունեն մինչև 10 (տասը) տարեկան երեխա (երեխաներ): 2․ Հղիներ, ովքեր չունեն ապաստան և պաշտպանության կարիք ունեն: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. «Մայրատուն» ծրագրի շրջանակներում շահառուները կարող են ապաստան գտնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Վարդանանց 1 հասցեում գտնվող՝ հիմնադրամի շենքում: 2. Ապաստանում կարող են բնակություն հաստատել բռնության ենթարկված և անօթևան հղիներ ու կանայք, ովքեր ունեն մինչև 10 (տասը) տարեկան երեխա (երեխաներ): Մայրատանը նրանք ստանում են՝ 1) մոր և երեխայի համար նախատեսված սենյակ (անվճար). 2) 4-անգամյա սնունդ, $22000 (քսաներկու հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ. 3) բեռով բեռնված կոնտեյների ներմուծում օտարերկրյա պետությունից ՝ $152000 (հարյուր հիսուներկու հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ, որը ներառում է՝ ա․ հագուստ, կոշիկ, հիգիենայի և կենցաղային պարագաներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է մորն ու մանկանը $137000 (հարյուր երեսունյոթ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ արժողությամբ, բ․ 15000 (տասնհինգ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամը իրենից ներկայացնում է բեռով բեռնված կոնտեյների բեռնափոխադրման ծախսը. 4) ծրագիրն ունի նաև դաստիարակչական նպատակ, որի իրականացման համար ծառայում են հիմնադրամի համակարգչային սենյակը, խաղասենյակը, կարի սենյակը, ֆիլմերի ցուցադրման համար նախատեսված սենյակը, մարզասրահը, մատնահարդարի և վարսահարդարի սենյակները (նշված ծառայություններն անվճար են). 5) 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը կազմակերպչական ծախսերը կազմում են $43000 (քառասուներեք հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ, որից՝ ա․ կոմունալ ծախսեր (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ $11000 (տասնմեկ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ, բ․ հեռախոսային և ինտերնետային ծառայություններ՝ $1500 (հազար հինգ հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ, գ. հոգեբանի անվճար ծառայություն (հոգեբանի աշխատավարձը հոգում է հիմնադրամը) $10000 (տասը հազար ) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը, դ․ գրասենյակային, տնտեսական ծախսեր և գույքի ձեռքբերում՝ $12500 (տասներկու հազար հինգ հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ, ե․ մեքենայի շահագործման և տրանսպորտային ծախսեր $8000 (ութ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ: 3. Նշված միջոցառումներն իրականացվելու են 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում է՝ 1. Սննդի ձեռքբերում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ $22000 (քսաներկու հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ: 2. Բեռով բեռնված կոնտեյների ներմուծում օտարերկրյա պետությունից ՝ $152000 (հարյուր հիսուներկու հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ, որը ներառում է՝ 1) հագուստ, կոշիկ, հիգիենայի և կենցաղային պարագաներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է մորն ու մանկանը $137000 (հարյուր երեսունյոթ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ արժողությամբ, 2) 15000 (տասնհինգ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամը իրենից ներկայացնում է բեռով բեռնված կոնտեյների բեռնափոխադրման ծախսը: 3. Կոմունալ ծառայությունների ձեռքբերում (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ $11000 (տասնմեկ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ: 4. Հեռախոսային և ինտերնետային ծառայությունների ձեռքբերում՝ $1500 (հազար հինգ հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ: 5. Գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ $12500 (տասներկու հազար հինգ հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ: 6․ Մեքենայի շահագործման և տրանսպորտային ծախսեր $8000 (ութ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ: |
11. |
Կազմակերպական ծախսեր |
2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը կազմակերպական ծախսերը կազմում են $43000 (քառասուներեք հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ՝ 1․ Կոմունալ ծախսեր (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ $11000 (տասնմեկ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ: 2․ Հեռախոսային և ինտերնետային ծառայություններ՝ $1500 (հազար հինգ հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ: 3. Հոգեբանի անվճար ծառայություն (հոգեբանի աշխատավարձը հոգում է հիմնադրամը)՝ $10000 (տասը հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ: 4. Գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ $12500 (տասներկու հազար հինգ հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ: 5. Մեքենայի շահագործման և տրանսպորտային ծախսեր $8000 (ութ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
1․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2․ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն 3․ Առողջապահության նախարարություն 4․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 5․ Տեղական հասարակական, բարեգործական կազմակերպություններ, հիմնադրամներ, համայնքներ և թաղապետարաններ, մարզպետարաններ 6․ Հասարակական կազմակերպություններ, որոնք առնչվում են ընտանեկան բռնության և ընտանեկան համակարգի հետ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1․ Ծրագրի իրականացման վերաբերյալ տեղեկության ներկայացում հիմնադիր-գործադիր տնօրենին և հոգաբարձուների խորհրդին: 2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազոր մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
17.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |