ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 770-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 142-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02662248) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» N 142-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ԹԱԳ ՀԷՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01232586) 2023 թվականի հոկտեմբերի 9-ին կնքված՝ N 137-091023 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է լաբորատոր նյութերի մատակարարում՝ 635,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ալեքսանդր հոթել» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02659649) 2023 թվականի հոկտեմբերի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև 27-ն ընկած ժամանակահատվածում միջոցառման համար սրահի տրամադրման և հյուրասիրության ծառայությունների մատուցում՝ 693,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
07.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |