ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ՍԱՐԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«18» դեկտեմբերի 2020 թվականի N 43-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ (ՀՈՂՄԻԿ, ԱՐՓԵՆԻ, ԲԱՇԳՅՈՒՂ, ԳՈԳՀՈՎԻՏ, ԹՈՐՈՍԳՅՈՒՂ, ԼԵՌՆԱԳՅՈՒՂ, ԿԱՔԱՎԱՍԱՐ, ՀԱՐԹԱՇԵՆ, ՁՈՐԱՇԵՆ, ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ, ՍԱԼՈՒՏ, ՍԱՐԱՊԱՏ, ՎԱՐԴԱՂԲՅՈՒՐ, ՑՈՂԱՄԱՐԳ, ՓՈՔՐ ՍԱՐԻԱՐ) ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 42-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 13-րդ հոդվածներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի, (Հողմիկ, Արփենի, Բաշգյուղ, Գոգհովիտ, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Կաքավասար, Հարթաշեն, Ձորաշեն, Մուսայելյան, Սալուտ, Սարապատ, Վարդաղբյուր, Ցողամարգ, Փոքր Սարիար) բնակավայրերի վարչական տարածքում 2021 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանել՝ համաձայն հավելված 1, հավելված 2 և հավելված 2.1-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի (Հողմիկ, Արփենի, Բաշգյուղ, Գոգհովիտ, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Կաքավասար, Հարթաշեն, Ձորաշեն, Մուսայելյան, Սալուտ, Սարապատ, Վարդաղբյուր, Ցողամարգ, Փոքր Սարիար) բնակավայրերի վարչական տարածքում 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 42-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ՝
Կողմ՝ (8) |
Դեմ՝ (0) |
Ձեռնպահ՝ (0) | |
Վ. ԱՂԱԲԱԲՅԱՆ՝ Հ. ԶԱՔԱՐՅԱՆ՝ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ՝ Մ. ՆԵՐՍԻՍՅԱՆ՝ Գ. ՇԱԲՈՅԱՆ՝ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ՝ Ն. ՎԱՐԴԱՆՅԱՆ՝ Հ. ՍԱՀԱԿՅԱՆ՝ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
«18» դեկտեմբերի 2020 թվական գյուղ Թորոսգյուղ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|