ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1178-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 874-Ա ԵՎ N 876-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 8-ի N 917-Լ որոշումը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հուլիսի 28-ի «Անուշ Պետրոսյանի վերանշանակման մասին» N 874-Ա որոշման մեջ «օրենսդրական նախաձեռնությունների և ռազմավարությունների մշակման վարչության օրենսդրական նախաձեռնությունների» բառերը փոխարինել «հայրենադարձների ինտեգրման վարչության հայրենադարձության» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հուլիսի 28-ի «Հովհաննես Ալեքսանյանի վերանշանակման մասին» N 876-Ա որոշման մեջ «օրենսդրական նախաձեռնությունների և ռազմավարությունների մշակման վարչության ռազմավարությունների մշակման» բառերը փոխարինել «հայրենադարձների ինտեգրման վարչության ինտեգրման» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|