Գլխավոր տեղեկություն
Համար
N 829-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 829-Ա

 

«ԱՌՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 2,861,700 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ֆոտովոլտային կայանների և ջրատաքացուցիչների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 00218098) «Շտիգեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2023 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված՝ թիվ 26102023/5 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 4.6 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային երկու կայանի և երկու լրակազմ արևային 300 լիտր ջրատաքացուցիչ սարքավորումների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,861,700 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

21.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 829-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Այլընտրանքային էներգիայի աղբյուր ստեղծելու միջոցով Վանաձորի «Տարոն-4» թաղամասում կառուցվող երկու բնակելի տների շահառու ընտանիքների սոցիալական պայմանների բարելավում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով

արտոնություններից:

3.

Բարեգործը

«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամ - 2,600,000 դրամ, ԱՄՆ - ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող կազմա-

կերպություն (ԱՄՆ, Փասադենա) - 261,700 դրամ

4.

Ծրագիրը կատարողը

«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամ (Երևան, Մամիկոնյանց 58/Ա, բնակարան 2, ՀՎՀՀ` 00218098)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Լոռու մարզ, Վանաձոր համայնք, «Տարոն-4» թաղամաս, Սեբաստացի 13 հողամաս, սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

2,861,700 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Աննա Դարբինյանի (Լոռու մարզ, Վանաձոր, Վարդանանց 1-6-12 տնակ) և Կարեն Շահնազարյանի (Լոռու մարզ, Վանաձոր, Սանկտ-Պետերբուրգի 5/3-9-9 տնակ) ընտանիքները:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 28-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) 4.6 կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային երկու կայանի տեղադրում՝ 2,150,000 դրամ.

2) Երկու լրակազմ արևային 300 լիտր ջրատաքացուցիչի տեղադրում՝ 711,700 դրամ:

Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

4.6 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային երկու կայանի և երկու լրակազմ արևային 300 լիտր ջրատաքացուցիչի սարքավորումների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,861,700 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

 

Համագործակցություն չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

21.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ