Գլխավոր տեղեկություն
Համար
N 1396-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 օգոստոսի 2023 թվականի N 1396-Ա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՕՊԵՐԱՏՈՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 23.11.23 N 2034-Ա)

 

«Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրման հետագծելիության նպատակով տեղորոշման կապարակնիքների օգտագործման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 1-ին հոդվածի 9-րդ պարբերությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի N 37-Ն որոշման N 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 23.11.23 N 2034-Ա)

1. Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատոր սահմանել «ԱրմՋիՓիԷս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի փետրվարի 3-ի N 112-Ա որոշմամբ ստեղծված` Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի ընտրությունն իրականացնող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հուլիսի 6-ին կայացած երրորդ նիստի արձանագրությունը:

2․ «ԱրմՋիՓիԷս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սահմանել «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրման հետագծելիության նպատակով տեղորոշման կապարակնիքների օգտագործման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին պարբերությամբ սահմանված լիազորված օպերատոր։

(2-րդ կետը լրաց. 23.11.23 N 2034-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.11.2023, N 2034-Ա 24.11.2023, N 1396-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան