Գլխավոր տեղեկություն
Համար
N 2025-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 2023 թվականի N 2025-Ա

 

ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 247-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1807-Լ որոշման հավելվածի 4-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին` Հայաստանի Հանրապետության քաղաքացի Էդրիս Զահրաբիի անունով ներմուծված, ապա «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2023 թվականի հոկտեմբերի 25-ի N 05100010/251023/0107723 ապրանքների հայտարարագրով ձևակերպված` 3,675 կգ բրուտտո քաշով, 4,239,627 դրամ մաքսային արժեքով գույքը (ծածկոցներ՝ ադեալ /LILIAN/) փոխանցել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարդասիրական օգնության բաշխման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

23.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ