ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 29-Ն
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ, ԹՎԱՔԱՆԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետի, 35-րդ հոդվածի 7-րդ կետի, պահանջներով, «Համայնքային ծառայության» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի դրույթներով.
1. Հաստատել համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների 2021 թվ. հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը /կցվում է/։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021թ. հունվարի 1-ից։
Կողմ-8 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԲՈԶՈՅԱՆ ԱՇՈՏԻԿ ԴԱՎԻԹՅԱՆ ԶՈՐԻԿ ՄԱՐԴՈՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ՇՀՈՅԱՆ ՎԱՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՆԻԿ ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՍՈՒՉՅԱՆ ԿԱՐԵՆ ՕՀԱՆՅԱՆ ՆՎԵՐ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ՀԱԿՈԲ ԳԱՍՊԱՐՅԱՆ |
_____________________
Դրույքաչափերը չեն բերվում
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մայիսի 2021 թվական: