Գլխավոր տեղեկություն
Համար
N 112-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.10.2020-08.12.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.03.31/1(66) Հոդ.79
Ընդունող մարմին
Մեղրի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
26.12.2019
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
26.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2019 թ. N 112-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 Թ. ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ ԱՆ Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետական փորձագիտական եզրակացությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին որոշում է՝

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2020 թվականի բյուջեն`

1) եկամուտների գծով՝ 721888,85 հազար դրամ (յոթ հարյուր քսանմեկ միլիոն ութ հարյուր ութսունութ հազար ութ հարյուր հիսուն) ՀՀ դրամ.

2) ծախսերի գծով` 721888,85 հազար դրամ (յոթ հարյուր քսանմեկ միլիոն ութ հարյուր ութսունութ հազար ութ հարյուր հիսուն) ՀՀ դրամ,

3) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0 դրամ (զրո) ՀՀ դրամ։

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները՝ ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի։

3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի։

4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3-ի։

5.Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասորդը)՝ համաձայն հատված 4-ի։

6.Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասորդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն հատված 5-ի։

7.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 6-ի։

8. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն 1) թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև, 2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15%-ը։

9.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Մ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավելված

ՀՀ Սյունիքի մարզի

Մեղրի համայնքի ավագանու

2019 թվականի դեկտեմբերի 26-ի

 N 112-Ն որոշման

(հավելվածը փոփ., լրաց. 01.10.20 N 53-Ն)