Գլխավոր տեղեկություն
Համար
N 2005-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 17.11.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2023 թվականի N 2005-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1403-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին լիազորություններ վերապահելու և պետական կառավարման համակարգի մարմիններին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին հանձնված պետական սեփականություն համարվող շարժական գույքը հետ վերցնելու և այլ պետական կառավարման համակարգի մարմիններին ամրացնելու ու պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին հանձնելու կարգը հաստատելու մասին» N 1403-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Սույն կարգը չի տարածվում այն շարժական գույքի վրա, որը նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար, ինչպես նաև միջուկային և ճառագայթային վթարների հակազդման նպատակով նախատեսված, շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգ և վերահսկողություն, ռադիոակտիվ նյութերի հայտնաբերում և տիպաճշտում, դոզիմետրիկ չափումներ իրականացնող սարքերի, սարքավորումների, համակարգերի վրա։».

2) 4-րդ կետը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով՝

«8) տրանսպորտային միջոցի դեպքում նաև՝

ա. տեխնիկական անձնագրի պատճենը,

բ. տեղեկանք՝ տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի վերաբերյալ։».

3) 8-րդ կետը «առաջարկություն (Ձև N 1) ստանալուց հետո» բառերից հետո լրացնել «, տրանսպորտային միջոցների դեպքում, եթե այն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշմամբ սահմանված կարգավորումներին,» բառերով.

4) 9-րդ կետը «նշանակությունը» բառից հետո լրացնել «, տրանսպորտային միջոցի դեպքում՝ մակնիշը (տիպարը), արտադրության տարեթիվը, նույնականացման համարը, հաշվառման համարանիշը» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

17.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան