Գլխավոր տեղեկություն
Համար
N 28-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 25.05.2021
Ընդունող մարմին
Լեռնապատ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
07.07.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
07.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ԼԵՌՆԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

07 ՀՈՒԼԻՍԻ 2020 թվականի N 28-Ն

 

ԼԵՌՆԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով

 

Լեռնապատ համայնքի ավագանին որոշում է.

 

Լեռնապատ համայնքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 24 ի «Լեռնապատ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 61-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1-6 հատվածների/հավելված/:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

Կողմ-6

Դեմ-0

Ձեռնպահ-0

1. ԱԲԱԶՅԱՆ ԱՆՆԱ

   

2. ԱԲԱԶ3ԱՆ ԱՐԿԱԴԻ

   

3. ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՏԱԿ

   

4. ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐԱՅԻԿ

   

5. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՏԱԿ

   

6. ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

   

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

ՍԱՐԻԲԵԿ ԱԲԱԶՅԱՆ

 

 

Հավելված

Լեռնապատ համայնքի

07 հուլիսի 2020թ. N 28-Ն

որոշման

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

Լեռնապատ համայնքի 2020թ-ի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները`

1. Եկամտային մաս.

2020թ-ի բյուջեի եկամուտների 1343 տողով նախատեսած 700.0 հազ դրամը վերաբաշխել հետևյալ տողերով՝

1343 տող-133.0 հազ դրամ,

1351 տող-ավելացնել 267,0 հազ դրամ,

1334 տող-300.0 հազ դրամ,

Իսկ տող 1261-ում դնել գյուղտեխնիկա ձեռք բերելու համար սուբվենցիայի գումարը` 4945,0 հազ դրամ

2. Ծախսային մաս

1) պահուստային ֆոնդից 300.0 հազ դրամ տեղափոխել 4/2/1-ի հոդված 4264-ը

2) 4/2/1 հոդված 5121-ում ավելացնել 4945,0 հազ դրամ.

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

ՍԱՐԻԲԵԿ ԱԲԱԶՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան