Basic information
Number
N 1847-Լ
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (02.12.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ОВМИД РА 2015.10.07/65(1154) 01.12.2022
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
01.12.2022
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
01.12.2022
Effective date
02.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2022 թվականի N 1847-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԵՐԻ ԿԱՄ ԼԻԶԻՆԳԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ԿԱՄ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՏՈՆՅԱԼ ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի N 105-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ (ներառյալ որոշման հավելվածի 38-րդ կետով սահմանված որոշումներով ծագած հարաբերությունները), Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 327-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1305-Լ որոշումներով հաստատված աջակցության ծրագրերի շրջանակում, 2022 թվականի սեպտեմբեր ամսին սահմանային ռազմական գործողություններով պայմանավորված՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում տնտեսավարող շահառուների համար ֆինանսական կառույցների կողմից վարկի կամ լիզինգի մարման ժամկետը, ինչպես նաև վարկի կամ լիզինգի մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ֆինանսական կառույցի գնահատմամբ։ Ֆինանսական կառույցը յուրաքանչյուր շահառուի համար վարկի կամ լիզինգի մարման, կամ արտոնյալ ժամկետի երկարաձգման գնահատված առաջարկությունները համաձայնեցնում է էկոնոմիկայի նախարարության հետ (կարգը սահմանվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում՝ էկոնոմիկայի նախարարի հրամանով).

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված որոշումներով հաստատված աջակցության ծրագրերի՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում տնտեսավարող այն շահառուները, որոնք սահմանային ռազմական գործողություններով պայմանավորված՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից հետո ունեցել են տվյալ վարկի կամ լիզինգի մասով հանրագումարային վաթսուն օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ կամ ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով, ֆինանսական ակտիվների դասակարգման վերաբերյալ գործող կարգի համաձայն, վարկը կամ լիզինգը ստանդարտ դասով դասակարգված չէ, մինչև սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված վարկի մարման կամ արտոնյալ ժամկետի ավարտը դիտարկվում են որպես վարկի կամ լիզինգի սուբսիդավորմամբ իրականացվող աջակցության ծրագրերի շահառուներ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, և գործողությունը տարածվում է 2022 թվականի սեպտեմբերի 13-ից ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

01.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation