ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2023 թվականի N 1972-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1529-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի «Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին հավանություն տալու և «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրմանը մասնակցելու մասին» N 1529-Ա որոշման (այսուհետ՝ որոշում)՝
1) 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «Հայաստանի Հանրապետություն՝ 19.82 %» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետություն՝ 19.002471%» բառերով, իսկ «բ» պարբերությունում «Հայփոստ» ՓԲԸ՝ 30.18 %» բառերը՝ «Հայփոստ» ՓԲԸ՝ 30.997529 %» բառերով.
2) 4-րդ կետի 3-րդ ենթակետում «երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «վեցամսյա ժամկետում» բառերով, իսկ «մինչև» բառը՝ «շուրջ» բառով.
3) որոշման հավելվածի 1-ին կետում «մինչև մոտ» բառերը փոխարինել «շուրջ» բառով.
4) որոշման հավելվածի 11-րդ կետում «30.18» թիվը փոխարինել «30.997599» թվով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|