Գլխավոր տեղեկություն
Համար
N 1956-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 10.11.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 նոյեմբերի 2023 թվականի N 1956-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1287-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի «2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ժամանակավոր հյուրընկալող կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ծախսերի փոխհատուցման սոցիալական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1287-Լ որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) որոշման հավելվածի՝

ա. 2-րդ կետից հանել «2022 թվականի դեկտեմբերին նախորդող 6 ամիսներին փաստացի բնակվել են Լեռնային Ղարաբաղում և» բառերը,

բ. 3-րդ կետում «օգոստոս» բառը փոխարինել «սեպտեմբեր» բառով,

գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4. 2023 թվականի հունիս - սեպտեմբեր ամիսների համար ներկայացվում են առանձին դիմումներ: Ընդ որում՝

1) 2023 թվականի հունիս ամսվա համար դիմումը պետք է ներկայացվի օգոստոսի 20-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ.

2) 2023 թվականի հուլիս ամսվա համար դիմումը պետք է ներկայացվի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ.

3) 2023 թվականի օգոստոս ամսվա համար դիմումը պետք է ներկայացվի սեպտեմբերի 11-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ.

4) 2023 թվականի սեպտեմբեր ամսվա համար դիմումը պետք է ներկայացվի նոյեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ.

5) սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված 2023 թվականի հունիս – օգոստոս ամիսների համար կարող են ներկայացվել նոր դիմումներ՝ 2023 թվականի նոյեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ, եթե՝

ա. նախկինում ներկայացված դիմումը մերժվել է էլեկտրոնային լուսապատճենը ներկայացված (կցված) չլինելու կամ սխալ ներկայացված լինելու պատճառով,

բ. կոնկրետ հյուրընկալվողի համար դիմում ներկայացված չլինելու պատճառով:,

դ. 6-րդ կետից հանել «և Լեռնային Ղարաբաղի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը» բառերը,

ե. 7-րդ կետից հանել «, Լեռնային Ղարաբաղի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից» բառերը,

զ. 9-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) հաշվառում է դիմումը և հաշվարկում է դրամական օգնության չափը, որը յուրաքանչյուր հյուրընկալվողի համար չի կարող գերազանցել օրական 13 000 դրամը։ Ընդ որում, դրամական օգնության չափը հաշվարկվում է դիմումով ներկայացված և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի տրամադրած տվյալների համադրման արդյունքներով հյուրընկալվողի համար ներկայացված օրերի և գումարի նվազագույն չափը․»,

է․ 10-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին և առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ժամանակավոր հյուրընկալող կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ցանկը (անվանումը, ՀՎՀՀ), ինչպես նաև սեպտեմբեր ամսվա հյուրընկալվողների ցուցակը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1287-Լ որոշման N 1 ձևի, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

10.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան