Գլխավոր տեղեկություն
Համար
N 1985-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.13-2023.11.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.11.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2023 թվականի N 1985-Ն

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «զ1» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 832-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

17.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 17-ի N 1985-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են կենդանական աշխարհի պետական կադաստրի (այսուհետ՝ պետական կադաստր) տվյալների տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Պետական կադաստրի մեջ ներառված՝ Հայաստանի Հանրապետության տարածքի վայրի կենդանիների տեսակային բազմազանության (ողնաշարավոր և անողնաշար կենդանիներ), կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման, կենդանական աշխարհի պահպանության և վերարտադրության վերաբերյալ տվյալները տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին)։

3. Պետական կադաստրի տվյալները տրամադրվում են՝

1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին.

2) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:

4. Պետական կադաստրի տվյալներ ստանալու համար հայտ ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (այսուհետ՝ հայտատու) տվյալները, ինչպես նաև հայտով պահանջվող տեղեկատվությունը գրանցվում է կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման փաստաթղթերի գրանցամատյանում:

 

2. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. Պետական կադաստրի տվյալներ ստանալու նպատակով հայտատուն լիազորված մարմին է ներկայացնում հայտ՝ համաձայն N 1 ձևի:

6. Լիազորված մարմինը հայտն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է պահանջվող տվյալները, իսկ մերժման դեպքում՝ գրավոր տեղեկացնում է մերժման պատճառների մասին:

7. Լիազորված մարմինը հայտն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտում թերություններ հայտնաբերելու դեպքում գրավոր տեղեկացնում է հայտատուին` 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազորված մարմնի կողմից նշված թերությունները:

 

3. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

8. Պետական կադաստրի տվյալների տրամադրումը մերժվում է՝

1) «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված դեպքերում.

2) Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված բնապահպանական տեղեկատվության տրամադրման սահմանափակումների դեպքերում.

3) սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուի կողմից հայտի լրամշակված տարբերակը լիազորված մարմին չներկայացվելու դեպքում.

4) սույն կարգի 3-րդ կետում նշված իրավաբանական կամ ֆիզիկական անձ չհանդիսանալու դեպքում:

 

4. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

9. Եթե պահանջվող տվյալների մի մասը պարունակում է մերժման ենթակա տվյալներ, ապա տվյալներ է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:

 

Ձև 1

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարար

________________________________

(անուն, ազգանուն)

 

Հ Ա Յ Տ

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

_________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_______________________________________________________

 

2. Իրավաբանական կամ ֆիզիկական անձի գտնվելու վայրի կամ բնակության հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն

_________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_______________________________________________________

 

3․ Կենդանական աշխարհի պետական կադաստրից օգտվելու նպատակը

/ուսուցողական, գիտահետազոտական, լրատվական, տնտեսական և այլն/

_________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_______________________________________________________

 

4. Պահանջվող տվյալները

_________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

 

_________________________

(հայտատուի անունը, ազգանունը)

 

____________________

(ստորագրությունը)

 

____ ____________ 202  թ.

   

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

17.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2023 թվական: