ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2021 թվականի թիվ 2-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 8-րդ մասի, 9-րդ մասի «բ», «գ», «դ» կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկը՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ համաձայն հավելվածի 1-ի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2020 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից կատարված ծախսերի հիմնավորումները՝ համաձայն հավելված 2-ի:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2020 թվականի բյուջեի պարտքերի հիմնավորումներ՝ համաձայն հավելված 3-ի:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ՝
Կողմ -11
Գ. ԲԱԲՈՒՋՅԱՆ Ժ. ԳԱԲՈՅԱՆ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆ Ա. ԴՐՄԵՅԱՆ Վ. ԷԼԲԱԿՅԱՆ Ա. ՀԱՄԻԿՅԱՆ Տ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Հ. ՄԱԹՈՍՅԱՆ Մ. ՄՆԱՑՅԱՆ Ա. ՄՔՈՅԱՆ Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան |
Ա. Իգիթյան |
2021 թ. փետրվարի 12 գյուղ Ախուրյան |
Շիրակի մարզի Ախուրյան համայնքի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: