Basic information
Number
թիվ 86
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.05.1998-15.07.1998)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
20.05.1998
Effective date
20.05.1998
Interrupt date
15.07.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 20 մայիսի 1998 թվականի

թիվ 86

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ» 1-ԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 15.07.98 թիվ 135)

 

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը և լիցենզավորումը, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը» 1-ին կանոնակարգի 20-րդ կանոնի 3-րդ կետում ավելացնել նոր «բ» ենթակետ (այդ կապակցությամբ նախկին «բ», «գ», «դ» ենթակետերը համարելով «գ», «դ», «ե»)` հետևյալ բովանդակությամբ.

 «բ) գնել, վաճառել և սպասարկել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից թողարկված արժեթղթեր»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: