ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
15.12.2020թ. |
գ. Գեղարքունիք |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 32-Ն
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2021Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ կետով, հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի 1)-ին, 2)-րդ, 3)-րդ, 9)-րդ ենթակետերի, 2-րդ կետի և 14-րդ հոդվածի 1-ին կետի 5)-րդ և 7)-րդ ենթակետերի և պահանջները ՝ սահմանել և հաստատել 2021թ. համար տեղական տուրքերի և վճարների հետևյալ դրույքաչափերը.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.
1). հիմնական շենքերի և շինությունների համար՝
մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար՝ տաս հազար դրամ,
2). սույն կետի «1)» ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար՝
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ երեսուն հազար դրամ,
- 500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հիսուն հազար դրամ,
- 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հիսուն հազար դրամ,
- 3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հարյուր հազար դրամ
3). ոչ հիմնական շենքերի և շինությունների համար՝
- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար երեք հազար դրամ
- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար ՝ հինգ հազար դրամ
2. համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`
1). չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն՝ երեք հազար դրամ,
2). բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի «1)» ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը՝ շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,
3). նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.
3. համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար ՝ հինգ հազար դրամ.
4. համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար`
1). ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար յուրաքանչյուր եռամսյակի համար՝
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում մեկ հազար հինգ հարյուր դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տասը հազար մեկ դրամից մինչև տասներեք հազար մեկ դրամ,
2). ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար յուրաքանչյուր եռամսյակի համար
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում մեկ հազար հինգ հարյուր դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տասը հազար մեկ դրամից մինչև տասներեք հազար մեկ դրամ,
5. համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար է սահմանվում 5000 դրամ,
6. համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար աղբահանության վճար է սահմանվում
1) Յուրաքանչյուր շնչի համար ամսական 100 դրամ
2) Իրավաբանական և անհատ ձեռնարկատերերի շինությունների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ամսական սահմանվում է 25 ՀՀ դրամ
3) Կրթական օջախի շինության յուրաքանչյուր քառակուսի մետրի համար սահմանվում է 2 ՀՀ դրամ
4) Այլ օբյեկտների շինության յուրաքանչյուր քառակուսի մետրի համար 3 ՀՀ դրամ.
7. Խմելու ջրի սպասարկման վարձավճար է սահմանվում յուրաքանչյուր շնչի համար 100 ՀՀ դրամ
8. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Ավագանու անդամներ` |
Ասատրյան Վանիկ Ն. |
Գրիգորյան Գագիկ Ռ. | |
Հակոբյան Արմեն Վ. | |
Կարապետյան Զավեն Ա. | |
Միրիբյան Մարտին Ռ. | |
Ումրշատյան Մհեր Մ. |
Գեղարքունիք համայնքի ղեկավար |
Ա. Աբրահամյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|