ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 23-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 18 կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետով
Լուսաղբյուր համայնքի ավագանին որոշում է՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լուսաղբյուրի գյուղական համայնքի 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
Կողմ-5 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
գեվորգյան ԼԱՐԻՍԱ |
||
ԴԱՆԻԵԼՅԱՆ ԱՐԳԱՄ |
||
ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱԶԳԵՆ |
||
ՄԱԴՈՅԱՆ ԳԱՐԻԿ |
||
ՅԱՅԼՈՅԱՆ ԳԱԳԻԿ |
Համայնքի ղեկավար |
ԱՐԱՄԱՅԻՍ ՀԱԿՈԲՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|