Գլխավոր տեղեկություն
Համար
N 8-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67) Հոդ.293
Ընդունող մարմին
Երասխահուն համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
26.02.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
26.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

 

ԵՐԱՍԽԱՀՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2020 թ. N 8-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԵՐԱՍԽԱՀՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով.

 

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇԵՑ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երասխահուն համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 14-ի «Երասխահուն համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 3-Ն որոշման մեջ փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի։

2. Հաստատել Երասխահուն համայնքի բյուջեի 2020 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի գումարը` 31062 464.5 դրամ, որից վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի գումար՝ 18 894 842.5 դրամ, ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի գումար՝ 12 167 622 դրամ:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Համայնքի ղեկավար

Ա. Ավետիսյան

 

Հավելված

ՀՀ Արմավիրի մարզի Երասխահուն

համայնքի ավագանու

2020 թվականի փետրվարի 26-ի

N 8-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԵՐԱՍԽԱՀՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

1. Վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի գումարը 18894842.5 դրամը ուղղել ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդին

2. Երասխահուն համայնքի 2020 թվականի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի գումարը կազմում է 31062464.5 դրամ, որից`

Վարչական բյուջեի մնացորդ - 18894842.5 դրամ

Ֆոնդային բյուջեի մնացորդ - 12167622 դրամ

3. Տարեսկզբի ազատ մնացորդի գումարը` 31062464.5 դրամը ուղղել ֆոնդային բյուջեի ներքոհիշյալ ծախսերի հոդվածներին.

1) 01.1.1 -5113 հոդված - գյուղապետարանի շենքի կապիտալ վերանորոգում -10000000 դրամ

2) 01.1.1 - 5129 հոդված - Սարքավորումներ-1000000 դրամ

3) 01.1.1 - 5134 հոդված - գյուղապետարանի շենքի նախագծի գումար– 400 000 դրամ

4) 01.6.1 -5113 հոդված - կամուրջի կապիտալ վերանորոգում - 4000 000 դրամ

5) 01.6.1 - 5134 հոդված - կամուրջի նախագծի գումար– 300 000 դրամ

6) 04.2.4 - 5112 հոդված - ոռոգման ջրագծի կառուցում - 9000000դրամ

7) 06.3.1 -5129 հոդված - Սարքավորումներ –362464.5դրամ

6) 09.2.2 - 5113 հոդված - դպրոցի շենքի վերանորոգում - 6000000 դրամ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան