ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2019 թ. N 61-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 Թ. ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածների համաձայն, համայնքի ավագանին, որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի 2020թ-ի բյուջեն՝
ա/ եկամուտների գծով -541.340 հազ. դրամ
բ/ ծախսերի գծով ֊541.340 հազ.դրամ
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝– համաձայն հատված 1-ի
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսեր՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման - հատված 2
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսեր՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման - հատված 3
5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը՝ /պակասորդ/ - հատված 4
6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի /պակասուրդ/ ֆինանսավորման աղբյուրները - հատված 5
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման - հատված 6
8. Սահմանել,որ՝
ա/ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները
բ/ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների
գ/սահմանել, որ հոդվածների փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում կարող է լինել առանց սահմանափակումների
2019թ-ի բյուջեի եկամուտների գերակատարումը ուղղել հնգամյա ծրագրով նախատեսված ծրագրերի իրականացմանը։ /2020թ-ի բյուջեն կցվում է/
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.12.2020, N 64-Ն | 04.02.2021, N 61-Ն | |
25.09.2020, N 45-Ն | 04.12.2020, N 61-Ն | |
10.07.2020, N 28-Ն | 06.08.2020, N 61-Ն | |
27.04.2020, N 15-Ն | 10.07.2020, N 61-Ն | |
21.02.2020, N 06-Ն | 10.07.2020, N 61-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|