Գլխավոր տեղեկություն
Համար
N 1205-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1205-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով`

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2024 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1205-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ

 

NN

ը/կ

Ստուգվող

կազմակերպությունը

Ստուգման ենթակա ծրագիրը

(միջոցառումը) և հարցը

Ստուգմամբ ընդգրկվող

ժամանակաշրջանը

1

2

3

4

1.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ)

 Հիմնական մասնագիտացված հանրակրթություն 1146-11011

 Միջնակարգ մասնագիտացված հանրակրթություն 1146-11012

 

ՀՀ պետական բյուջեի ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում

2021-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

2.

«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ

Պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական գործունեության ստուգում

2019-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

3.

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ

Պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական գործունեության ստուգում

2021-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

4.

«Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ

Պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական գործունեության ստուգում

2021-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

5.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ)

 ՀՀ-ում հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերմանն աջակցություն 1022-12009

 Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում 1116-11001

 Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում 1187-12002

 Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցություն 1187-12009

 

ՀՀ պետական բյուջեի ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում

2021-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

6.

Պետական գույքի

կառավարման կոմիտե

 Պետական գույքի հաշվառման, գույքագրման, գնահատման, անշարժ գույքի պահառության, սպասարկման աշխատանքների և աճուրդների իրականացման ծառայություններ 1079-11003

 Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր 1079-31002

 Արվեստների ծրագիր 1168

 

ՀՀ պետական բյուջեի ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում

2021-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

7.

ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ)

 ՀՀ Արարատի մարզում տարածքային պետական կառավարում 1009

 Ճանապարհային ցանցի բարելավում 1049

 «Հանրակրթության ծրագիր» 1146

 «Ապահով դպրոց» 1183

 Տարածքային զարգացում 1212

 

ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների հաշվին նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ստուգում

2021-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

8.

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմա- կերպություններ)

 ՀՀ Գեղարքունիքի մարզում տարածքային պետական կառավարում 1025

 Ճանապարհային ցանցի բարելավում 1049

 «Հանրակրթության ծրագիր» 1146

 «Ապահով դպրոց» 1183

 Տարածքային զարգացում 1212

 

ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների հաշվին նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ստուգում

2021-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

9.

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

Պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2021-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

10.

ՀՀ առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2021-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

11.

ՀՀ առողջապահության նախարարության

«Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»

ՓԲԸ

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2021-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

12.

ՀՀ առողջապահության նախարարության

«Սևանի հոգեկան

առողջության կենտրոն»

ՓԲԸ

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ

պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2021-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

13.

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2021-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

14.

«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ

Պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական գործունեության ստուգում

2021-2023 թթ. և 2024 թ.

հաշվետու ժամանակաշրջան

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ