Գլխավոր տեղեկություն
Համար
N 2-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 25.05.2021
Ընդունող մարմին
Նորատուս գյուղական համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
22.01.2021
Ստորագրող մարմին
Համայնքապետ
Ստորագրման ամսաթիվ
22.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ

 

ՆՈՐԱՏՈՒՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 թվականի N 2-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՏՈՒՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 11-րդ հոդվածների, 12-րդ հոդվածի 1, 3, 4, 9 մասերի, 13-րդ հոդվածի, 14-րդ հոդվածի 3, 5, 7, 14 մասերի, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 60-րդ հոդվածով և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

 

Նորատուս համայնքի ավագանին որոշում է.

 

1. Համայնքում սահմանել տեղական տուրքերի հետևյալ դրույքաչափերը.

1) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.

ա. հիմնական շենքերի և շինությունների համար՝

- մինչև 300 ք.մ. ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների ինչպես նան մինչև 200 ք.մ. ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար՝ 15000 դրամ,

բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար՝

- 200-ից մինչև 500 ք.մ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 30000 դրամ,

2) Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար՝ 5000 դրամ,

3) Համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացույցային տարվա համար՝ 200000 դրամ.

4) համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է՝

ա. հիմնական շինությունների ներսում

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ ութ հազար մեկ դրամ,

5) համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար՝

ա. ոգելից ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`

մինչև 26 ք.մ. ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` 1000 դրամ,

- 26-ից մինչև 50 ք.մ. ընդհանուր մակերես ունեցող հիմնական ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 11000 դրամ,

բ. օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

- մինչև 26 ք.մ. ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` 1000 դրամ,

- 26-ից մինչև 50 ք.մ. ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 11000 դրամ,

2. Համայնքում սահմանել տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը.

1. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքները ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 5000 դրամ.

2) Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթներին աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 500 դրամ.

3) Համայնքում աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար՝

ա. ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար աղբաթափման վարձավճար ամսական 65 դրամ,

բ. առևտրի (այդ թվում շուկաների), հանրային սննդի բնակչության սպասարկման այլ ծառայությունների 1 ք.մ. համար՝ 50 դրամ,

գ. արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների 1 ք.մ. համար 5 դրամ,

դ. կրթական, մշակութային, առողջապահական շինությունների 1 ք.մ. համար 3 դրամ.

4) Համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպություններ հաճախող երեխաներից գանձվող ծնողական վճար՝ ամսական մեկ երեխան 2000 դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի հունվարի մեկից ծագած հարաբերությունների վրա։

 

Ավագանու անդամներ`

 

Կողմ -

 

Դեմ -

 

Ձեռնպահ -

 

1. ԱԹԵՅԱՆ ԽԱԺԱԿ      
2. ԱՍՈՅԱՆ ԱՇՈՏ      
3. ԲԵԳՈՅԱՆ ԷԼԵՈՆՈՐԱ      
4. ԵՓՐԵՄՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ      
5. ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ      
6. ՀՈՎԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ      

7. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ

     
8. ՆԱՎՈՅԱՆ ՀՐԱՆՏԻԿ      
9. ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱ      
10. ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՇԱՆ      

 

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ`

ՄՈՒՐԱԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2021 թվական: