ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԼԵՌՆԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ապրիլի 2021 թվականի N 18-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 45-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով
Համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 4-ի «Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 45-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝
1) 11.1.2.51 /պահուստային ֆոնդ/ ծրագրի 4891 /պահուստային միջոցներ/ հոդվածի «4224,6» թիվը փոխարինել «3014,6» թվով
2) 04.5.1.51 /ճանապարհային տնտեսություն/ ծրագրի 4251 /շենք և շինությունների ընթացիկ նորոգում/ հոդվածի «640,0» թիվը փոխարինել «1850,0» թվով
3) 04.5.1.51 /ճանապարհային տնտեսություն/ ծրագրի 5113 /շենք և շինությունների կապիտալ նորոգում/ հոդվածի «4108,4» թիվը փոխարինել «3708,4» թվով
4) 04.5.1.51 /ճանապարհային տնտեսություն/ ծրագրի 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ հոդվածի «0» թիվը փոխարինել «400,0» թվով
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ-6 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԱՐՏՅՈՄ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2021 թվական: