ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՔԱՂՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ՄԱՅԻՍԻ 2021 թվականի N 07-Ն
ՔԱՂՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է`
1. Քաղսի համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 18-ի «Քաղսի համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» N 03-Ն որոշման 2-րդ, 3-րդ և 6-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն 2-րդ, 3-րդ և 6-րդ հավելվածների։
2. Որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
Կողմ -5
ԱՎԱԳՅԱՆ ԺԻՐԱՅՐ ԴԱՎԹՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԵՆՈՔՅԱՆ ՄԵԴԻԿ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
ՌԱՖԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|